ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐ
      ՀԱՅԱՍՏԱՆ
      ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
      ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
      ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ
      ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
      ԵՐԵՎԱՆ
      ՄԱՐԶԵՐ
      ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
      ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
      ԳԻՏՈւԹՅՈւՆ
      ԿՐԹՈւԹՅՈւՆ

      ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ

      ԱՇԽԱՐՀ
      ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
      ՌՈՒՍԱՍՏԱՆ
      ՎՐԱՍՏԱՆ
      ԱԴՐԲԵՋԱՆ
      ԹՈՒՐՔԻԱ
      ԻՐԱՆ
      ԱՐՑԱԽ
      ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
 
ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐ
 
Կարգավորման երեք փուլ
11-11-2009 13:56:03

 
 
Ազատություն փնտրելիս
09-11-2009 10:21:53
Բոլոր ժամանակներում էլ մարդու ամենամեծ երազանքը ազատությունն է եղել: Ընդ որում` քաղաքական, հասարակական, մշակութային կամ կրոնական բոլոր ուղղություններում էլ մարդկային ազատությունը հանդես է գալիս որպես բարձրագույն արժեք: Իհարկե, ազատության իմաստավորումները տարբեր են լինում և հաճախ հանդես են գալիս որպես խաբկանքներ, սակայն մեծ հաշվով քարոզվող նպատակը մեկն է` ազատությունը: Կոմունիզմ, լիբերալիզմ, քրիստոնեություն, բուդդիզմ, ռենեսանս. բոլորը որոշակի իմաստավորմամբ ազատություն են քարոզում` այն վաճառելով իրենց տարադրամով. «Այ եթե դու ուզում ես ազատ լինել, ապա պետք է այսպես անես»: Մի կողմից կարող է թվալ, որ որոշակի տարադրամով գնված ազատությունը կարող է հանգեցնել դեգրադացիայի, բայց իրականում տարադրամ չի կարող չլինել: Ամենամոտ զուգահեռը հենց փողն է. գուցե և փողը վատ հետևանքներ կարող է ունենալ, օրինակ` հանուն նրա մարդ են սպանում, բայց այն չի կարող չլինել, որովհետև համակարգ է, որով գնահատվում է մարդը: Այնպես որ ազատության համար ևս որոշակի «տարադրամ» պետք է լինի, որպեսզի փիլիսոփայություն և հետևաբար նաև` նրան հասնելու ճանապարհ լինի:

 
 
Ինչպես ձկնորսն առաքյալ դարձավ
03-11-2009 10:38:55
1789թ.-ի օգոստոսի 26-ին Ֆրանսիական մեծ հեղափոխությունն ընդունեց «Մարդու և քաղաքացու իրավունքերի հռչակագիրը»: Դրանով նոր էջ բացվեց պատմության մեջ: Ավելի քան 150 տարի քաղաքական նախաձեռնությունների առանցքում քաղաքացու իրավունքներն էին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի քարտեզից զատ փոխվեց և քաղաքականության գերակա արժեքը:
Բրիտանական օգտապաշտ բարոյախոսության համաձայն` անհատի բարոյականության հիմքում ընկած ընդհանուրի շահն արտահայտվում է որպես մարդկանց մեծ մասի երջանկություն: Շահն այն գործողությունների ընտրության և արարքների գնահատման սկզբունքն է, որը միտված է ընդհանուր առավելագույն բարիք ստեղծելուն: Եթե գործողությունն առնչվում է հանրային հետաքրքրություններին, ապա շահը հանրային երջանկությունն է: Ընդհանուր շահի բանաձևն է` «Առավել թվով մարդկանց համար առավել երջանկություն»:

 
 
Պատվի համար
30-10-2009 18:51:57
Ճգնաժամերն ամենամեծ հարվածը հասցնում են մարդկային հարաբերություններին: 1929-32թթ. Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում գլուխ բարձրացրած արհմիությունները զսպում էին գործատերերի և իշխանությունների ապօրինություններն ու արկածախնդրությունը: Խնդիրն ամենևին էլ աշխատավարձների ժամանակին վճարելը կամ բարձրացնելը չէր, այլ աշխատավոր մարդու պատիվը, որը պաշտպանելու համար կազմակերպվում էին տևական գործադուլներ, երբեմն նույնիսկ հարկ էր լինում ուժ կիրառել: Դա հանրային բարոյականության նորմերի պահպանման նպատակային քաղաքացիական պայքար էր: Զանգվածային ցույցերին գործադուլավորներից զատ մասնակցում էին նաև հասարակական մյուս շերտերը` արվեստագետները, գիտնականները, առևտրականները, արհեստավորները, գրողները, և իհարկե, մաֆիաները, որոնք ամենաամուրն ու պատվախնդիրն էին: Դրանից հետո մաֆիաներից մի քանիսը հանիրավի մեղադրվեցին կազմակերպված հանցագործությունների, իսկ որոշ արհմիություններ մաֆիաների հետ հանցավոր համագործակցության համար:

 
 
  Իմ փոքրիկ նավակ կամ հայ-թուրքական ոդիսականը  
29-10-2009 14:05:41
 
Եթե Եվրաինտեգրացիան այլընտրանք չունի, իսկ Եվրամիությանն անդամակցելուց առաջ պետք է ՆԱՏՕ-ին անդամակցել, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո անիմաստ է ռուսական զորքերի ներկայությունը հայ-թուրքական սահմանին, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ լուծվելու է նաև ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելու հարցը: Հակառակ դեպքում` ի՞նչ իմաստ ունի թուրքական սահմանի կամ երկաթուղու բացումը, եթե այդ բացվող սահմաններն ու ճանապարհները շահագործելու են ռուսները: Ավելի պարզ ասած` հայ-թուրքական սահմանը բացվելուց առաջ պետք է Հայաստանից դուրս բերվեն ռուսական զորքերը, և երկաթուղու շահագործման իրավունքն անցնի ՀՀ-ին: Սա էլ երկրորդ բնական նախապայմանն է:


Թե արցախյան հիմնահարցը, թե ռուսական զորքերի դուսբերումը հայ-թուրքական «Ճանապարհային» հանգրվաններ են, և եթե որպես քարտեզային կետ չեն երևում, ապա կարելի է ենթադրել, որ դրանց վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունները տակավին լուսաբանման ենթակա չեն:
 

 
 
Անուղղելի լավատեսություն
28-10-2009 16:57:16
Տիգրան Դավթյանի բնորոշմամբ` Հայաստանն արդեն կարողացել է ճգնաժամից անցում կատարել դեպի կայունացում ու գնալ վերականգնման. «42 աստիճան ջերմաստիճանով հիվանդ մեր տնտեսությունը ճգնաժամի ճանապարհն անցավ, ես չուզեցի ասել` չմեռավ և դիմակայեց բավականին բարձր այդ ջերմաստիճանին: Հիմա արդեն ապաքինվում ենք, ջերմաստիճանը սկսել է իջնել, բայց իջնելուց էլ նույնիսկ եթե դառնա 36.5 աստիճան, էլի մեր օրգանիզմը թույլ է լինելու, բայց կսկսենք կամաց-կամաց վերականգնվել ու կազդուրվել»:

Դավթյանը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարվա համար պետբյուջեի նախագծով նախատեսվել է 1.2 տոկոս տնտեսական բավականին զգուշավոր աճ. «Մինչդեռ չի բացառվում, որ եթե լավատեսական ճանապարհներով գործընթացները գնան, սա կարող է լինել նույնիսկ մինիմալ շեմ և հետևաբար կարող ենք ավելի մեծ հնարավորություններ ունենալ հաջորդ տարվա համար: Այդ տենդեցն արդեն նկատվում է շինարարության, արդյունաբերության, արտահանման ծավալներում եղած շոշափելի աշխուժությամբ»:

 
 
Հայոց պատմության ամենասև օրերից մեկը
27-10-2009 09:51:13
10 տարի առաջ` 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հայաստանում տեղի ունեցավ իր ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր, ինչի նույնարժեք զուգահեռները դժվար է գտնել ոչ միայն Հայոց, այլև համաշխարհային պատմության մեջ։ Խորհրդարանում նիստի ժամանակ գնդակահարվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը և Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը։


Հոկտեմբերի 27-ը սոսկ անհատների, նշանավոր քաղաքական-պետական գործիչների, երկրի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ իրականացված ահաբեկչություն չէ։ Ոճիրն ինքնին, առավել ևս իր հետևանքներով դարձավ Հայոց պատմության ամենասև օրերից մեկը, անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ ջրբաժանը. գնդակահարվեց ժողովրդավարությունը, վերացվեց Հայաստանում վերջին ժողովրդավարական ընտրության արդյունքը։

 
 
Հնարավորություններն ավելի են, քան վտանգները
26-10-2009 10:09:23
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Հարավային Կովկասում շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում, որը վտանգներ է պարունակում: Սակայն նա միաժամանակ պնդել է, որ հնարավորություններն ավելի են, քան վտանգները.

«Ես առավել դրական, քան բացասական զարգացումներ եմ տեսնում, սակայն այս ամենը հմտություններ և ավելի շատ հաջողություն է պահանջում: Այնպես որ, մենք աշխատում ենք մեր բարեկամների հետ Թուրքիայում, Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի և Կովկասի երկրներում, որոնք իրական փոփոխությունների առջև են կանգնած:

Եկեք խնդրին այլ տեսանկյունից նայենք. տասը տարի անց այդ տարածաշրջանն իսկական չափորոշիչ է լինելու, քննություն, որով մեր սերունդները որոշելու են` արդյոք մենք հաջողել ենք 21-րդ դարում իրական փոփոխությունների հասնել: Կարծում եմ` բոլորն էլ հասկանում են, թե ինչի կհանգեցնի առաջընթացի բացակայությունը Հարավային Կովկասում, և, քանի որ շատերն են աշխատում այդ ուղղությամբ, ես ավելի շատ լավատես եմ, քան հոռետես»:

 
 
Ռուսաստանի ծրագրերը` դեսպանի շուրթերով
24-10-2009 13:37:20
Ռուսաստանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը և Թուրքիայում քրդական հարցի լուծման նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին:

«Անցյալ տարի սեպտեմբերին՝ Վրաստանի հայտնի իրադարձություններից հետո, երբ գնացել էի Թուրքիայի արտգործնախարարություն, ասացի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար շատ հարմար ժամանակաշրջան է։ Գիտեք, որ Լավրովը հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձագրություններում կարևոր դեր խաղաց։ Թուրքիան էլ, Ռուսաստանն էլ՝ ցանկանում են, որ Կովկասում կայունություն լինի։ Ռուսաստանի հարաբերությունները թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ խորն են։ Ռուսաստանում ապրում է 2.5 միլիոն հայ և 2 միլիոն ադրբեջանցի։

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մեզ համար էլ է անհրաժեշտ։ Որովհետև Կովկասում կայունությունը մեր շահերից է բխում և դրական կանդրադառնա մեր խնդիրների լուծմանը՝ Դաղստանում և Չեչնիայում։ Սակայն ճիշտ չէ, որ Ղարաբաղի խնդիրը միացնում են ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետ»,- Ռադիկալ պարբերականի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի դեսպանը։

 
 
Մենք փնտրում ենք երկարաժամկետ լուծումներ
23-10-2009 12:24:13
Հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ հնարավոր չէ շատ բան թաքցնել, և այս իրավիճակը տեսնում են շատ-շատերը` ոչ միայն մենք կամ բանակցող կողմերը: Երբ որ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել: Երբ որ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին և, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի: Բանակցություններից հետո դժգոհություններ հայտնելը կամ հոխորտալը վերջնական լուծումը որևէ կերպ չի մոտեցնում: Այն, ընդհակառակը, խանգարում է բանակցային գործընթացին, ավելացնում է անվստահությունը:

Ուզում եմ կրկնել, որ բանակցությունների ենթատեքստից` լինեն դրանք նախկինում, թե հիմա, կտրել ինչ-որ հատված և փորձել այդ հատվածի մասին խոսել` ճիշտ չէ, մանավանդ որ մինչև խոսելն իրենք են վերապահումներ անում: Երբ իրենք ասում են, թե ամեն ինչ բանակցված չէ, եթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերված չէ, սրանով արդեն ամեն ինչ ասվում է: Կարծում եմ` ճիշտ կլինի, որ և մենք, և ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, ոչ թե փորձենք ինչ-որ հատված կտրել նախկին բանակցություններից և ներկայացնել սեփական լսարանին:

 
 
ՀՀ ԱԳ փոխնախարարը Բավում վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը
22-10-2009 14:49:55
Թուրքիայի արտգործնախարարն արդեն Թուրքիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել հայ-թուրքական արձանագրությունները: Երևանում նույնպես սկսվել են Արձանագրությունների քննարկման ներքին գործընթացները` այդ փաստաթղթերն օրենսդիր մարմնին ներկայացնելու համար: Այս մասին Բաքվում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ով Ադրբեջան է մեկնել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 21-րդ նիստին մասնակցելու համար:

Փոխնախարարը նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի միջև կապին. «Հայ-թուրքական հարաբերությունները երկու ինքնուրույն պետությունների հարաբերություններ են, և դրանք ոչ մի կապ չունեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների հետ: Դրա համար մենք ստորագրել ենք այդ փաստաթղթերը: Եթե դրանք հաստատվեն, ապա երկու ամսից սահմանները բաց կլինեն, ինչից հետո կսկսեն աշխատել միջկառավարական հանձնաժողովները»:

 
 
Սարգսյանը Ղարաբաղում է
21-10-2009 16:57:31
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր առավոտյան մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Հայաստանի նախագահը և պաշտպանության նախարարը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ մասնակցել են Հադրութի շրջանում սպաների բնակարանամուտի արարողությանը:


«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հրաժարվել է Սերժ Սարգյանի այցի հետ կապված մանրամասներ հայտել, բայց նաև չի ժխտել, որ հնարավոր է` Հայաստանի նախագահը հանդես գա հայտարարությամբ:

 
 
Գազի նոր գին` ռազմավարական «գործընկերոջ» համար
20-10-2009 12:52:45
Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազի 1000 խմ-ի գինը 2006թ.-ի ապրիլին 55 դոլարից դարձրել էր 110 դոլար: Հենց այդ ժամանակ Հայաստանը մոտ 250 մլն դոլարով Ռուսաստանին է վաճառել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը և այդ գումարից 188 մլն դոլարը հատկացրել գազի գնի սուբսիդավորմանը: Արդյունքում՝ Հայաստանի սպառողների համար գազի գինը մնացել է նույնը` 59.000 դրամ, մնացած 25.000 դրամը երկու տարվա ընթացքում վճարել է ՀՀ կառավարությունը:
2008թ.-ի մայիսի 1-ից հայաստանյան բաժանորդները 1000 խմ գազի դիմաց 59.000 դրամի փոխարեն վճարում են 84.000 դրամ, և այսօր արդեն ակնհայտ է, որ 2010 թ.-ի հունվարից այդ գինը նորից կաճի:

«Նախ ասեմ, որ 180 դոլարը տարածաշրջանում լինելու է լավագույն գինը, բայց մենք հայերս անընդհատ պահանջում ենք, որ ամբողջ աշխարհը մեզ վերաբերվի այլ ձևով: Դա անհեռանկարային ու ձանձրացնող պահելաձեւ է: Կամաց-կամաց պետք է խոսել տնտեսական կատեգորիաներով: Ես պնդում եմ, որ «Հայռուսգազարդ»-ի 12 տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է առանձնահատուկ գազի գին: 12 տարվա մեջ Հայաստանը պետք է նախապատրաստվեր, որ ինքը պետք է ի վերջո անցնի շուկայական հարաբերությունների, չի կարելի ապրանքը վաճառել ավելի էժան, քան այն գնում են ամբողջ աշխարհում` լինի օղի, մեքենա թե գազ, և մենք մեր տնտեսությունը պետք է պատրաստենք դրան: Բայց նույնիսկ այդ պարագայում, 2010թ.-ին Հայաստանի համար նույն միտումը շարունակվելու է, քանի որ 180 դոլարն արդեն արտոնյալ գին է»,- հայտարարել է «Հայռուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը: Մանրամասն

 
 
Դրոշների պատերազմ
19-10-2009 11:27:24
Հայ-թուրքական Արձանագրությունների սրոագրումից, առավել ևս` Հայաստանի և Թուրքիայի հավաքականների քաղաքականացված ֆուտբոլային խաղից հետո Թուրքիայի և Ադրբեջանի ջրերը, կարծես, մեկ առվով չեն հոսում:
Օրինակ` արդեն մի քանի օր Ադրբեջանի բնակավայրերում շարունակվում է ադրբեջանական արշավը թուրքական դրոշների դեմ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` թուրքական դրոշների ապամոնտաժումը տեղական իշխանությունները պատճառաբանում են դրոշի մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքով։
Բացի ԽՍՀՄ տարիներին կառուցված հուշահամալիրներից, դրոշները հավաքվում են նաև թուրքական ընկերությունների գրասենյակների և շենքերի առջևից։

Ադրբեջանական դեմարշի արդյունքում չի ուշացել նաև թուրքական կողմի պատասխանը: Ըստ թուրքական լրատվամիջոցների տեղեկատվության`Թուրքիայիում Ադրբեջանի դեսպան Սաքիր Հաշիմովին կանչել են այդ երկրի ԱԳ նախարարություն: Պատճառներն Ադրբեջանի դեսպանը դեռ չի բացահայտել:

 
 
Ո՞ւմ համար է աշխատում Դաշնակցությունը
17-10-2009 11:36:55
Նախ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ հոկտեմբերի 9-ի երթից հետո Հայաստանում նոր իրավիճակ է և, հաշվի առնելով դա, կազմակերպիչների թիվ մեկ խնդիրն այդ նոր իրավիճակում պայքարի ալիքը համահայկականի հասցնելն է: Նոր իրավիճակը, ըստ Արմեն Ռուստամյանի, իշխանությանը ստիպում է հաշվի նստել ձևավորված հասարակական կարծիքի հետ: Արմեն Ռուստամյանը նաև հայտարարել է, որ իշխանությունն ունի երկու ճանապարհ. առաջինը` սթափվել և դուրս գալ գործընթացից, ինչի դեպքում ՀՅԴ-ն պատրաստ է կանգնել իշխանության թիկունքին.

«Մյուս ճանապարհը, եթե իրենք ընտրեցին, եթե շարունակեցին խորանալ այդ պրոցեսի մեջ, իրենք կամա, թե ակամա հայտնվելու են հակահայկական ծրագրերը սպասարկողի դերում: Կամա, թե ակամա, ուզեն, թե չուզեն: Եվ բնականաբար, մենք այդպիսի իշխանությունների հանդուրժել չենք կարող: Այդ դեպքում իրենք պետք է հեռանան: Այդ դեպքում իրենք պետք է հեռանան, որպեսզի գա մի ուժ, որը կարող է այդ դիմակայությունը կատարել, կարող է դիմադրել»:

 
 
Գյուլը և Ալիևը` հնարավոր պատերազմի մասին
16-10-2009 13:15:02
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Անկարայի վրա ոչ մի ճնշում չի գործադրվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` ֆրանսիական L`Express պարբերականին տված իր հարցազրույցում:

Գյուլը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խնդրին` նշելով, որ սառեցված հակամարտություններն իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում և կարող են թեժանալ ցանկացած պահի. «Մենք սառեցված հակամարտության վկա ենք եղել, որը վերաճել է Վրաստանի և Ռուսաստանի միջև զինված բախման»:

Զարմանալի զուգադիպությամբ այսօր զինված բախման հնարավորությունների մասին է խոսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` հայտնելով, որ պատերազմը դեռ չի վերջացել, և Ադրբեջանը պետք է ամեն րոպե պատրաստ լինի ազատագրել հարազատ տարածքները «օկուպանտներից»:

 
 
Ավելին, քան սովորական մարզական միջոցառում
15-10-2009 09:58:27
Հայաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ հենց այդ կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հարցադրում է կատարել՝ հնարավոր կլիներ արդյո՞ք առաջընթացն այդ գործընթացում, եթե անցած տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իրենց չհրավիրեր Երևան:

Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է նաև, որ ֆուտբոլային հանդիպումը հրաշալի առիթ է դարձել երկու երկրների նախագահների համար՝ քննարկելու անցած ուղին և հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումին հետևելիք քայլերը.

«Քայլեր, որ միտված են կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Դա թույլ կտա բացել դուռը, որ տևական ժամանակ բաժանում էր մեր ժողովուրդներին, հիմքեր դնել երկու երկրների զարգացման համար»:

 
 
Տեր-Պետրոսյանը դեմ էր
14-10-2009 15:38:57
Ինչո՞ւ է Հայ ազգային կոնգրեսը դեմ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմանը, եթե Սերժ Սարգսյանն այսօր անում է այն, ինչ Լևոն Տեր Պետրոսյանը ցանկանում էր անել 90–ական թվականներին: Պատասխանելով այս հարցին` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր չի համաձայնել, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը Թուրքիայի հանդեպ վարում են նույն քաղաքականությունը: Ըստ նրա` հարաբերությունների հաստատում ցանկանում էին երկու նախագահներն էլ, բայց ի տարբերություն ներկա նախագահի, առաջին նախագահը դեմ էր ցեղասպանության խնդիրը քննարկելի դարձնելուն.

«Տեր-Պետրոսյանը եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակից, բայց ոչ ցեղասպանության ուրացման: Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չէր համաձայնի պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպնության փաստը»:

 
 
Համընդհանուր ընդվզման կոչ
13-10-2009 11:19:41
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետևանք է վերջին տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, որի պատճառով երկրում ստեղծվեց քրեաօլիգարխիկ, կոռումպացված համակարգ, իսկ Ցեղասպանության հարցն ընդգրկվեց արտաքին քաղաքականության օրակարգ` դա դարձնելով քաղաքական սակարկության առարկա: Չունենալով ժողովրդի աջակցությունը և իր հենարանը փնտրելով միջազգային հանրության շահերն սպասարկելու մեջ` Սերժ Սարգսյանի վարչախումբը պատրաստվում է նույնքան անընդունելի զիջումների ղարաբաղյան հիմնախնդրում:

Հակազգային այս գործընթացը կանխելու և հետագա կորուստներից խույս տալու միակ միջոցը, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայ ազգային կոնգրեսը շարունակում է համարել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչին տվյալ պայմաններում հնարավոր է հասնել միայն համընդհանուր ընդվզմամբ և այդ պահանջի շուրջ հայաստանյան քաղաքական ուժերի և հասարակության տարբեր խավերի առավելագույն համախմբմամբ:

 
 
Իշխանափոխության սպառնալիք` Դաշնակցության ոճով
12-10-2009 15:52:20
Արձանագրությունների ստորագրության արարողության ընթացքին Թուրքիայի ցուցաբերած ապակառուցողական կեցվածքը պերճախոս վկայությունն էր, որ Թուրքիան գործընթացը իրականացնում է հօգուտ սեփական նախապայմանների իրագործմանը, ինչը բավարար հիմք էր, որ Հայաստանը հրաժարվեր դրանք ստորագրելուց։ Ստորագրության պահին դրսևորված խայտառակությունը նաև վկայում է Հայաստան-Թուրքիա բանակցություններում մեր դիվանագիտության ձախողումների մասին։ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ներկայությունը և արձանագրությունների ստորագրումը ցանկացած գնով ապահովելու ճիգը փաստորեն պարտադրանք էր հատկապես Հայաստանի Հանրապետության վրա։ Համոզված ենք, որ Հայաստանը չպետք է ենթարկվեր այդ ճնշումներին, բայց նաև անընդունելի է քաղաքական, տնտեսական կամ այլ միջոցներով փոքր ժողովուրդների վրա ճնշում բանեցնելու աշխարհի ուժային կենտրոնների վարքագիծը։

Արձանագրությունների ստորագրությամբ ավարտված փուլին հաջորդում է պայքարի նոր հանգրվան։ Թուրքիայի կողմից հնչեցված նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանին ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է։

 
 
Finita la comedia
11-10-2009 12:20:57
Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումն արդեն պատմության գրկում է: Եվ ինչպես պատմության գրկում հայտնված` հայկական մասնակցությամբ գրեթե ցանկացած իրադարձություն, այս մեկն էլ զերծ չէր զարմանալի, եթե չասենք ավելին` զավեշտալի դրվագներից:

Մինչ տարբեր երկրների լրագրողները Ցյուրիխի Համալսարանի շենքում սպասում էին նախաստորագրված և վեց շաբաթ քննարկված Արձանագրությունների ստորագրման արարողությանը, մինչ տիկին Քլինթոնը շտապում էր Համալսարանի շենք, ստորագրման պաշտոնական արարողությունից մի քանի րոպե առաջ լուրեր են տարածվել, որ հայկական կողմը հրաժարվում է ստորագրել արձանագրությունները:

Անհասկանալի իրադարձություններից հետո Երևանի ժամանակով ժամը 23.00-ին, Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետում այդուհանդերձ սկսվել է ստորագրման արարողությունը, որին մասնակցել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Սլովենիայի արտգործնախարար ու Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Սամուել Զբոգարը և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:

 
 
Ալիև. Հանդիպումն անարդյունք էր
10-10-2009 10:10:08
Ինչպես ձեզ հայտնի է, բանակցությունները շարունակվում են երկար տարիներ: Ցավոք, դեռևս արդյունքներ չկան: Ես նշել եմ, որ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում, որում պետք է ընդունվեն վերջնական որոշումներ: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն մեր բոլոր օկուպացված տարածքներից: Մեր փախստական հայրենկիցները պետք է վերադառնան հարազատ վայրեր: Մի խոսքով, միջազգային իրավունքի տեսանկյունից մեր դիրքը շատ ամուր է:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, կարող եմ ասել, որ կա դրական զարգացում: Հակառակ դեպքում այս բանակությունները չէին շարունակվի մինչև հիմա: Վերջին 5-6 տարվա ընթացքում հանաձայնեցվել են շատ կարևոր հարցեր: Առաջին հերթին հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղը շրջապատող բոլոր օկուպացված տարածքներից: Կարող եմ ասել, որ սա մեծ առաջընթաց է, քանի որ 4-5 տարի առաջ խոսք էր գնում 4 շրջանի, այնուհետև` 5 շրջանի ազատման մասին: Սակայն ձեռնարկված բանակցությունների արդյունքում այսօր արդեն կարող եմ ասել, որ դա համաձայնեցված է:

Լրացված

 
 
Ի՞նչ են խոսել Սարգսյանը և Ալիևը
09-10-2009 09:54:08
Հոկտեմբերի 8-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, ԱՄՆ դեսպանի կեցավայրում Երևանի ժամանակով ժամը 20-ին մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տևել է երեք ժամից ավելի:

Նախագահների հետ հանդիպմանը ներկա են եղել երկու երկրների արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ավելի ուշ նրանք դուրս են եկել դահլիճից, և նախագահները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով:

Հանդիպման վերջում նախագահներ Սարգսյանին և Ալիևին կրկին միացել են արտգործնախարարները, համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Հանդիպման ավարտից հետո նախագահներն աչքի են ընկել լավ տրամադրությամբ, նրանք լքել են բանակցությունների վայրը, իսկ լրագրողների առջև խոսել են համանախագահները։

 
 
Ստատուս քվոն այլևս անունդունելի է
08-10-2009 11:19:54
Միջազգային ճգնաժամային խումբը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղին առնչվող հերթական զեկույցով: «Լեռնային Ղարաբաղ. հասնելով բեկման» վերտառությամբ իր հակիրճ զեկույցում Խումբը զգուշացնում է, որ եթե մինչև 2009թ.-ի վերջ Երևանը և Բաքուն հավանություն չտան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին, ապա բաց հակամարտությունից խուսափել չի լինի:

Չնայած դրան` Ճգնաժամային խմբի մասնագետները լավատես են` կարծելով, որ կողմերը կարող են դուրս գալ փակուղուց` տարածաշրջանում ձևավորված բարենպաստ մթնոլորտի շնորհիվ:

Զեկույցի հեղինակները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը կոչ են անում ի մի բերել ջանքերը, քանի որ հաստատված ստատուս-քվոն դառնում է ավելի ու ավելի անընդունելի:

 
 
Անկարան խոստովանում է, որ ԼՂՀ խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումների միջև կապ չկա
07-10-2009 12:05:53
Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու մասին արձանագրությունը, եթե մինչ այդ Երևանի կողմից խոչընդոտներ չստեղծվեն:

The Wall Street Journal պարբերականին տված իր հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նա ընդգծել է նաև, որ ցանկանում է, որպեսզի ստարգրման ընթացքում ներկա լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների` Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող ներկայացուցիչները: Միաժամանակ Էրդողանն ընդծել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման ընթացքի և հայ-թուրքական պայմանավորվածությունների ստորագրման միջև, ֆորմալ կապ չկա` ինչը նախկինում Անկարան պնդել է.

«Մեր արտգործնախարարը պատրաստվում է հոկտեմբերի 10-ին Էդվարդ Նալբանդյանի հետ ստորագրել այդ համաձայնագիրը, եթե այդ ընթացքում հայերի կողմից բացսական զարգացումներ չլինեն: Ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ համաձայնագրի ստորագրման հարցում, քանի որ ինյչպես գիտի ամբողջ աշխարհը, մենք հավատարիմ ենք մեր խոսքին: Մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնագիրն այն տեսքով, ինչպիսին այն հիմա է: Համաձայնագրի ստորագրումը որևէ ընդհանուր բան չունի այն գործընթացի հետ, որը տեղի կունենա Մոլդովայում»:

 
 
Համատեղ հայտարարություն` Արձանագրությունների դեմ
06-10-2009 17:33:11
Հայաստանյան 11 կուսակցություններ միասնական հայտարարություն են ստորագրել՝ ընդդեմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների: Մասնավորապես այն ստորագրել են ՀՅԴ, ՀՌԱԿ, «Նոր ժամանակներ», «Ժառանգություն» կուսակցությունները, Ժողովրդական կուսակցությունը, «Գոյամարտ» համազգային կուսակցությունը, «Մայր հայրենիք»-ը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, «Միավորված հայեր», «Ազգային միասնության ուխտ», ՀԴԿ կուսակցությունների ղեկավարները: Հայտարարության տակ չկա ՀԱԿ-ին անդամակցող ուժերից որևէ մեկի անունը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը լրջագույն քայլ էր և պետք է դառնար միակ զիջումը, որ կատարում է ցեղասպանություն վերապրած, շրջափակման ենթարկված կողմը. «Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե իբր դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց թուրքական նախապայմանների բավարարման: Ակնհայտ իրողություն է, որ...»:

 
 
ԵԽԽՎ-ից էլ հիասթափվեցին
06-10-2009 03:19:36
Հայաստանի իշխանություններին և այն պարտավորությունները, որ մենք պարտավոր ենք իրականացնել, Եվրախորհուրդը թողել է մի կողմի վրա։ Կարծում եմ՝ մեր ներքին ժողովրդավարության խնդիրները Եվրոպայի խորհրդի համար երկրորդ պլանում են այս պահին, և հենց դրանով է պայմանավորված, որ լիագումար նիստի ժամանակ չանդրադարձան մեր հարցին: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ Զարուհի Փոստանջյանը: Իր տեսակետը պատգամավորը բացատրել է նրանով, որ ԵԽԽՎ-ն հաճախ առաջնորդվում է քաղաքական որոշումներով և ոչ թե իրավունքի գերակայությամբ:

Փոստանջյանը, ով նոր է վերադարձել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի աշնանային նստաշրջանից, այնպիսի տպավորություն է ստացել, որ Հայաստանի հարցի քննարկմանը ԵԽԽՎ-ի հպանցիկ անդրադարձը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԽԽՎ-ն Հայաստանից առաջընթաց քայլ է ակնկալում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

 
 
Բավականին հեռու ենք փաստաթղթի ստորագրումից
02-10-2009 18:46:25
Թուրքիան իր հայտարարություններն ու իրական քայլերը հաշտեցնելու խնդիր կարող է ունենալ: Կրկնել եմ բազմիցս` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորված լինել արցախյան խնդրի կարգավորմամբ կամ որևէ այլ նախապայմանով:

Փոխշաղկապման որևէ փորձ վտանգում է այս երկու գործընթացից յուրաքանչյուրը: Մի առիթով ես ասել եմ թուրքական կողմին. «Միակ տարբերակը, որով դուք կարող եք նպաստել արցախյան հիմնահարցի լուծմանը, դա չմիջամտելն է»: Իհարկե, անազնիվ կլիներ պնդելը, որ երկու խնդիրները ամենևին առնչություն չունեն միմյանց հետ: Ի վերջո, թուրքերն ու ադրբեջանցիները պնդում են, որ իրենք մեկ ժողովուրդ են: Ես կասեի երկու խնդիրների մեջ որոշակի փոխազդեցության մասին` մի խնդրի լուծումը, այսինքն` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու Հայաստանի շրջափակման վերացումը, անշուշտ, կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել մյուսի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Դա այդպես է, քանի որ կբարձրանա տարածաշրջանում փոխվստահության մակարդակը, որը կապահովի արցախյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ դրական միջավայր:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին: Ոչ, Մոլդովայում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Ասեմ ավելին, հաշվի առնելով այն սահմանափակ առաջընթացը, որը մենք ունենք մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործում, մենք այս փուլում բավականին հեռու ենք փաստաթղթի ստորագրումից, դա երկու կողմերից էլ պահանջում է երկարատև բանակցային աշխատանք և, անշուշտ, քաղաքական կամք:

 
 
Նալբանդյանը հիսթափեցրել է երկակի չափանիշներ քարոզողներին
29-09-2009 11:45:25
Էդվարդ Նալբանդյանը հստակեցրել է, որ հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ ներկայումս ընթանում են բանակցություններy, խարսխված են միջազգային իրավունքի հիմնասյուների վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի մեջ ու այլ միջազգային փաստաթղթերում.

«Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքները հավասարապես կիրառելի են: Ոմանք երկար ժամանակ փորձում էին ժողովուրդների ինքնորոշման գաղափարի կարևորությունը նսեմացնել որպես միջազգային իրավունքի համակարգում երկրորդական սկզբունքի, որը պակաս կարևոր է, քան «տարածքային ամբոջականության» սկզբունքը: Ես ստիպված եմ հիասթափեցնել երկակի չափանիշներ քարոզողներին. ինքնորոշումն միջազգային իրավունքի անվերապահ դրույթ է, այն ազատության մասին է, ցանկացած ժողովրդի ազատությունն է` իր ապագան ու ճակատագիրը որոշելու, հավաքական իրավունքները պաշտպանելու, երբ այդ իրավուքներն ու ապագան վտանգված են: Եթե ինքնորոշման իրավունքը ստորադասվեր տարածքային ամբողջականությանը, ՄԱԿ-ում միայն 52 անդամ պետություն կլիներ, այսօրվա 192-ի փոխարեն»:

 
 
Նախագահների հանդիպումը կախված է փաստաթղթի նորացված տարբերակի մշակումից
28-09-2009 12:32:33
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլհան Փոլուխովը մեկնաբանել է Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք երկու կողմերին կառուցողականության կոչ են արել:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը մեր տարածաշրջան նախատեսված է հոկտեմբերի սկզբին, որի հիմնական նպատակը Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակ մշակելն է: Համանախագահները կատարում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանձնարարությունը` Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակ մշակելու վերաբերյալ և այդ նպատակով Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկումներ տեղի կունենան»,- պարզաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

 
 
 
     
ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ | ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ | ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ | ԵՐԵՎԱՆ
ԿՐԹՈւԹՅՈւՆ | ԳԻՏՈւԹՅՈւՆ | ՄԱՐԶԵՐ | ԱՐՑԱԽ | ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ | ԱՇԽԱՐՀ | ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ | ՎԵՆԵՐԱ | ՄՈւԹ ԱՆԿՅՈւՆ | ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՌԱՋԱՐԿ
Copyright © Berlin Optic 2009
Designed and developed by Ecart LLC