 Հայատանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի վերջին կայանալիք հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունները դեկտեմբերի 1-2-ը խորհրդակցությունները կշարունակեն Աթենքում` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի Ագ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Մենք տեսնում ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք փուլ: Նախ հայկական զորքերը դուրս են բերվում այդ հողերից, որին հետևում է ականազերզման գործընթացը, այնուհետև վերականգնվում է ենթակառուցվածքը, որից հետո փախստականները վերադառնում են իրենց հարազատ բնակավայրեր: Այս ամենին զուգահեռ լուծվում են նաև սոցիալ-տնտեսական խնդիրները: Եվ միայն այս փուլերից հետո կարելի է խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայտարարել է Մամեդյարովը:
Ըստ ԱԳ նախագարի` քանի դեռ ընթացքի մեջ կլինեն «գրավյալ» տարածքների վերականգման փուլերը, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքները զուգահեռաբար կքննարկեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը:
|